Ադրբեջանում զբոսաշրջիկներին արգելել են շորտեր կրել

Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանի Լահիչ (Նովխանա) ավանի ղեկավարությունը զբոսաշրջիկ տղամարդկանց արգելել է հանրության մեջ հայտնվել շորտերով, ինչի մասին զգուշացնող հայտարարություն է տեղադրել սոցիալական ցանցերում:Այս մասին  հայտնում է Euroasia.Net լրատվական կայքը:

Հայտարարության մեջ ավանի ղեկավարությունը զբոսաշրջիկներին կոչ է անում հետեւել ավանդույթներին, ինչպես նաեւ խստորեն արգելում է ավանի տարածքում շրջել շորտերով:

Ըստ կայքի` Ադրբեջանում տղամարդկանց կողմից շորտ կրելը համարվում է ոչ կուլտուրական եւ ոչ քաղաքակիրթ վարք, ինչի համար կարելի է արժանանալ հարազատների, ընկերների եւ անգամ անցորդների դժգոհությանը:

Ադրբեջանի «Մուասիր Մուսավաթ» (Արդի Մուսավաթ) կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը, որը հայտնի է իր անհեթեթ եւ զավեշտալի հայտարարություններով, մեկնաբանելով Ադրբեջանի Նովխանա ավանում շորտերն արգելելու մասին լուրը, հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում շորտ կրող տղամարդկանց:

«Ադրբեջանցի քաղաքական գործիչները չպետք է ամոթ զգան, այլ հակառակը, պետք է արձագանքեն այդ հարցին: Կարգին մարդիկ շորտ չեն կրի: Օրինակ, շորտ կրող տղամարդկանց պետք է շվացնել, կանգնեցնել եւ ծաղրել, նրանց ոտքերի վրա ծծմբաթթու լցնել, որպեսզի նրանք մեղա գան եւ այլեւս շորտեր չհանգնեն», -ասել է «ժամանակակից» ադրբեջանցի կուսակցապետը:

Տեսանյութեր

Լրահոս