Բաժիններ՝

Լիլի Ջեյմսը դարձել է Burberry բրենդի նոր դեմքը

Burberry նորաձեւության բրենդի նոր դեմքը դարձել է թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասանուհի Լիլի Ջեյմսը, հաղորդում է FashionNetwork-ը:

Նա ներկայացնելու է մակնիշի արտադրանքը եւ կմասնակցի My Burberry Black-ի նոր բույրի առաջմղման համար կազմակերպվող նոր գովազգային արշավին: Դերասանուհին ինքը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել ֆիրմայի հետ սկսած համագործակցությունը: Burberry-ն Մեծ Բրիտանիայի ամենահին բրենդներից մեկն է, որը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների եւ լյուքս դասի պարֆյումերիայի արտադրության բնագավառում:

Ընկերությունը հիմնադրվել է 1856 թվականին: Լիլի Ջեյմսը թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասանուհի է, նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայությունը» սերիալում խաղացած դերը:

Նա նաեւ մարմնավորել է Նատաշա Ռոստովային «Պատերազմ եւ խաղաղություն» մինի սերիալում եւ հանդես Է եկել «Հպարտություն, նախապաշարում եւ զոմբի» ֆիլմի գլխավոր դերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս