Բաժիններ՝

Մոսկվայի կենտրոնում բանկը պայթեցնել սպառնացող տղամարդը պատանդ է վերցրել

Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում բանկ պայթեցնել սպառնացող տղամարդը պատանդ է վերցրել: Այդ մասին Interfax-­ին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով` տղամարդը և պատանդը գտնվում են Բոլշոյ Նիկիտսկի փողոցի 15 շենքում գտնվող բանկում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50­-55-­ամյա տղամարդը Մոսկվայի կենտրոնում սպառնում է բանկ պայթեցնել: Նրա վզին ամրացված է լարերով արկղ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս