Բաժիններ՝

Էրդողանն ու Բայդենը հանդիպել են փակ դռների հետևում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Ինչպես հաղորդում է РИА Новости-­ն, այս մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը:

Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում: Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ:

Բայդենը գտնվում է Անկարայում մեկօրյա այցով: Ավելի վաղ նա այցելել էր թուրքական խորհրդարան, հետո հանդիպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս