Բաժիններ՝

Իրանի քաղաքացին հայտնել է, որ խոշոր չափերով կաշառք է տվել ճանապարհային ոստիկաններին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հոսեյն Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքում թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են իր վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան և խախտումը չարձանագրելու դիմաց իրենից պահանջել և ստացել են 400 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու, և վերջիններիս կողմից անձամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս