Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 63-ի

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, գրում է իտալական ANSA գործակալությունը:
Նշվում է, որ այդ տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել:

Ինչպես գրում է գործակալությունը, 35 մարդ մահացել է Ամատրիչե քաղաքում, ևս 11-ը` Ակկումոլի քաղաքում, 17 մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Ավելի վաղ հաղորդվել էր 45 զոհի մասին: Այդ մասին հայտարարել էին Ասկոլի-Պիչենո նահանգից:

6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 03.36-ին (Երևանի ժամանակով` ժ. 04.36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լացիոյի մարզի Ակկումոլի քաղաքում` երկրի մակերևույթից մոտ 4 կմ խորության վրա:
5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 04.34-ին (Երևանի ժամանակով` ժ. 05.34-ին) Ումբրիայի մարզում:

Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Հռոմում և Բոլոնիայում:
Տեղեկությունների համաձայն` ավերածություններ են գրանցվել Իտալիայի նվազագույնը 3 նահանգներում:

Տեսանյութեր

Լրահոս