Բաժիններ՝

Սիրիացի քրդերը Թուրքիայի գործողությունը Ջարաբլուսում օկուպացիայի փորձ են որակել

Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը Սիրիայի Ջարաբլուս քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու Թուրքիայի ցամաքային գործողությունն անվանել է օկուպացիայի փորձ և կոչ արել անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը երկրի տարածքից, Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայում «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ներկայացուցիչ Խալիդ Իսան:

Հիշեցնենք, որ այսօր թուրքական բանակը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ ցամաքային գործողություն է սկսել քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրելու համար:

Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի զինյալներին Ջարաբլուսի շրջանում:
«Թուրքիան փորձում է իր անուղղակի օկուպացիան Սիրիայում անուղղակիի վերածել: Մենք Թուրքիայից պահանջում ենք անհապաղ դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, դադարել աջակցել Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին, հակառակ դեպքում մենք նրանց կվտարենք մեր տարածքից»,- հայտարարել է Իսան:

Թուրքական ԶԼՄ-ները, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնում են, որ տեղի ունեցածը Սիրիայում ցամաքային գործողություն չէ, այլ թուրքական և կոալիցիոն ուժերի գործողությունների նպատակն է միջանցք բացել չափավոր սիրիական ընդդիմության համար` քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս