Բաժիններ՝

Բեյոնսեն հագուստը նվիրել է Lemonade նոր ալբոմի լույսընծայմանը

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ներկայացրել է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածու՝ նվիրված Lemonade նոր ալբոմի լույսընծայմանը: Այս մասին  տեղեկացնում է Highsnobiety-ն:

Մարզաշապիկների, բլուզների եւ հուդիների վրա պատկերված են կիտրոններ եւ դեղին զգեստներով աղջիկներ՝ բեյսբոլի զարկիչները ձեռքներին՝ Բեյոնսեի կերպարը տեսահոլովակներից մեկում: Հագուստը եւ աքսեսուարներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գներն սկսվում են 25 դոլարից: Հավաքածուն մատչելի է համացանցում:

Բեյոնսեն r’n’b ժանրի ամենահանրաճանաչ կատարողներից մեկն է: Նրա սոլո դիսկոգրաֆիայում հինգ ալբոմներ են: Բեյոնսեն ունի «Գրեմմիի» 20 պարգեւ՝ ինչպես խմբի կազմում ձայնագրված երաժշտության, այնպես էլ սոլո ձայնագրությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս