Բաժիններ՝

«Չելսին» Լուկակուի վերաբերյալ «Էվերթոնին» արել է վերջին առաջարկությունը 79 մլն եվրոյի չափով

«Կապույտները» վերջնագիր են ներկայացրել լիվերպուլցիներին:
Ինչպես հաղորդում է The Times-ը, «Չելսին» Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է ուղարկել «Էվերթոնի» գրասենյակ՝ հայտնելով, որ մերժման դեպքում այլևս փորձ չի անի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Ըստ աղբյուրի վարկածի, «Էվերթոնը» բելգիացի հարձակվողի համար պահանջում է 88.5 մլն եվրո:

Լուկակուն «Անդերլեխտից» «Չելսի» է տեղափոխվել 2011թ.: 2013-14թթ. մրցաշրջանում բելգիացին վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն», որն էլ 2014թ. գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը՝ վճարելով 36 մլն եվրո:

2015-16թթ. մրցաշրջանում «Էվերթոնի» կազմում անցկացրած 46 խաղերում Լուկակուն դարձել է 25 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս