Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Հուլիսի 31-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին, Ford Transit մակնիշի 34 MT 215 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Լ.) ավտոմեքենան կողաշրջվել է, վերջինս ուղղվել է տեղի ուժերով:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ 1975 թ. ծնված Ա. Մ.-ը, 1977 թ. ծնված Հ. Ս.-ը և 1971 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:

Վարորդը և ուղևերներ 1948 թ. ծնված Ռ. Մ.-ը, 1982 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս