Բաժիններ՝

Քաղաքացին դաշտից չի վերադարձել

Հուլիսի 30-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Լ. Վ.-ը առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.50-ից մինչև 01.11-ը հրշեջ-փրկարարները Արագած լեռան ստորոտում՝ դեպի Մանթաշ գյուղ տանող հատվածում (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 6 փրկարար, 2 ոստիկան և գյուղի 10 բնակիչ:

Որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 7 փրկարար, գյուղի 2 բնակիչ և գյուղապետը:

Ժամը 06.25-ի սահմաններում փրկարարները ձորակի հատվածում հայտնաբերել են Լ. Վ.-ի (1960 թ.) դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս