Բաժիններ՝

Կրակոցներ՝ ՊՊԾ տարածքում (ուղիղ միացում)

Քիչ առաջ ՊՊԾ գնդի մոտակայքում կրակոցներ հնչեցին: «Ազատության» թղթակիցը, որը գտնվում է ՊՊԾ տարածքի մոտակայքում, հաղորդում է, որ մի քանի կրակոցներ են հնչել՝ տարբեր ձայների:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել և ՊՊԾ-ում գտնվող զինված խմբին վերջնաժամկետ էր տվել՝ զենքեր վայր դնել և հանձնվել մինչև ժամը 17:00-ն:

«Ուստի զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի»,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս