Բաժիններ՝

«Իշխանության գործունեությունն այն է, որ սադրիչներին կարողանա մեկուսացնել, այլ ոչ թե՝ նրանց բերի և, կարծես թե, չնկատելով՝ թույլ տա՝ նրանք գործեն»

«Արդեն որերորդ անգամ բիրտ ուժի կիրառումը՝ որպես գերակա միջոց, նախընտրելի և որդեգրված է իշխանության կողմից»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով երեկ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նրա խոսքով՝ ցանկացած բողոք, ցանկացած ակցիա լսելի չէ իշխանության համար. «Եթե Մարտի 1-ին մենք տեսել ենք 10 զոհ, ապա այս դեպքում ամեն ինչ շատ մասնագիտորեն անում են ոչ թե՝ սպանելու, այլ՝ խեղելու և հաշմանդամ դարձնելու: Դրա լավագույն վկայությունը երեկվա այդ 16 տարեկան երեխայի աչքի վիրահատությունն է: Այսինքն՝ մենք գործ ունենք բիրտ ուժի կիրառման հետ և որևէ մի խոչընդոտի դիմաց չկանգնող իշխանությունների»:

Լ. Ալավերդյանի դիտարկմամբ՝ հուլիսի 17-ից սկսած այսպիսի գործողությունները հասունացվում են հենց իշխանության կողմից. «Նրանց բողոքներն իշխանությունները պետք է դիտարկեին ոչ թե՝ քրեական դաշտում, այլ՝ հասարակական և քաղաքական դաշտ տեղափոխեին»:

Ըստ Լ. Ալավերդյանի՝ իշխանությունների կողմից հասունացվել է այդ տարբերակը. «Իշխանության գործունեությունն այն է, որ կանխի, սադրիչներին կարողանա մեկուսացնել, այլ ոչ թե՝ նրանց բերի և, կարծես թե, չնկատելով՝ թույլ տա, որ նրանք գործեն: Երբ մի քանի մարդ հավաքվում է, անպայման մեջները կգտնվեն և անհավասարակշռված մարդիկ, հիմա մենք սկսենք պարզել՝ ով ում կողմի՞ց է ուղարկված: Իշխանությունները նրա համար են, որ կանխեն նման գործընթացների հասունացումն ու զարգացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս