Բաժիններ՝

Այս պահին Եղիշե Պետրոսյանի տունը ոստիկաններով է շրջապատված. armlur.am

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ: Նախ հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հավաքվածներին Եղիշե Պետրոսյանը, ներկայացնելով երթուղին, ասաց, որ վերջնակետը լինելու է Խորենացու փողոցը: Սակայն անսպասելի կերպով ցուցարարները Սարի թաղ մտան, որտեղ զանգվածային բախումներ սկսվեցին: Եղիշե Պետրոսյանից փորձեցինք պարզել` ինչու նման բան պատահեց, և կայի՞ն արդյոք սադրիչներ, ինչպես վստահեցնում են որոշ ներկաներ: Եղիշե Պետրոսյանը հայտնեց, որ դեպի Սարի թաղ ուղեւորվելու պահին իրեն շատ վատ է զգացել, բարեբախտաբար, Սարի թաղի բնակիչներն են իրեն օգնել, ապա շտապօգնություն են կանչել: «Ես մոտ ժամուկես բուժօգնություն ցույց տված մարդկանց տանն էի: Ապա ինձ տեղափոխել են տուն, հիմա ես տանն եմ՝ անկողնային պառկած եմ: Իմ սիրտը վիրահատված է, երբ վազեցի, ինքնազգացողությունս վատացավ, մարդիկ նկատեցին ու օգնություն ցույց տվեցին»,- պատմեց Ե. Պետրոսյանը:

Նա ասաց, որ այս պահին իր տան մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած: «Ես ինձ վատ եմ զգում, անկողնային ռեժիմի մեջ եմ, իսկ ոստիկանները պաշարել են իմ տունը: Տան մուտքի մոտ կանգնած մեկը ոստիկանական համազգեստով է, իսկ մյուս երկուսը՝ քաղաքացիական են հագել: Եկել են ու սպասում են, թե ես երբ եմ անկողնային ռեժիմից դուրս գալու, որ բերման ենթարկեն: Իսկ ես վատառողջ եմ, եթե առողջ լինեի, ապա ինքնուրույն կգնայի»,- հազիվ լսելի ձայնով արտասանեց Ե. Պետրոսյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս