Վրաստանում ձերբակալել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի տնօրենին և ուղեկցորդին

Առանց դրոշմապիտակի ծխախոտ իրացնելու մեղադրանքով ձերբակալվել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի տնօրեն Գերասիմ Ավետիսյանը և ուղեկցորդ Գեղամ Կոսեմյանը: Ինչպես գրում է newsgeorgia.ge կայքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Քննության տվյալներով` ձերբակալվածները պարբերաբար հայաստանից առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ծխախոտ են տեղափոխել Վրաստան, որոնք վաճառվել են Բաթումիում և Աջարիայում: Գնացքի տնօրենն ու ղեցկցորդը ձերբակալվել են այն պահին, երբ վաճառել են «Winston» և «Camel» ապրանքանիշի 1000 տուփ ծխախոտ: Ըստ աղբյուրի` քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում 4-6 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս