Բաժիններ՝

««Բարսելոնայի» նպատակները նույնն են. հաղթել բոլոր մրցաշարերը, որոնցում մասնակցում ենք». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է նոր մրցաշրջանում կատալոնացիների նպատակների մասին:

«Գալիք մրցաշրջանում մեր նպատակները մնացել են նույնը. աշխատել, հաղթել այն բոլոր մրցաշարերը, որոնցում մասնակցում ենք: Չեմպիոնների լիգան միշտ մեծ մրցություն է «Բարսելոնայի» համար:

Դա առանձնահատուկ մրցաշար է, որը ես կցանկանայի հաղթել ևս շատ անգամներ: Անել դա միշտ դժվար է, և այս տարի ոչինչ չի փոխվել, մանավանդ, որ թոփ ակումբները լավ ուժեղացել են: Բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Daily Record-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս