«Իր գործողություններով միշտ այնպես է արել, որ բախումներ չլինեն». Արմեն Մարտիրոսյանին ձերբակալելու որոշումը կբողոքարկվի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալելու որոշումը կբողոքարկվի: Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Մեր հարցին` թե ինչ դիրքորոշում ունի Արմեն Մարտիրոսյանը կասկածանքի վերաբերյալ, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դիրքորոշումը միանշանակ է` քրեական հետապնդումն ակնհայտ ապօրինի է, մարդը ձերբակալվում է իր քաղաքական հայացքների համար, ինչի՞ մասին է խոսքը: Այլ կարծիք չի կարող լինել, որովհետև մարդը որևէ անգամ ոչ զանգվածային անկարգություններ կազմակերպել է, ոչ կատարել է, ընդհակառակը՝ իր գործողություններով միշտ այնպես է արել, որ բախումներ չլինեն»:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը. Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս