Բաժիններ՝

Անդրիաս Ղուկասյանին ևս ձերբակալել են

Երեկ Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարաձությունների արդյունքում ձերբակալվել է նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկյասյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Ըստ նրա տեղեկությունների՝ Ա. Ղուկասյանին ձերբակալել են ժամը 02:30-ի սահմաններում. «Հիմա փաստաբանը փորձում է պարզել՝ որտեղ է նա գտնվում: Ենթադրաբար` հիմա նա գտնվում է կենտրոնական քննչական վարչությունում, բայց հստակ տեղեկություն չկա, շատ մոտավորապես ինֆորմացիա է»:

Հիշեցնենք, որ ձերբակալվածների մեջ է նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս