Բաժիններ՝

Արմեն Մարտիրոսյանին լուսադեմին ձերբակալել են

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին լուսադեմին ձերբակալել են: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա եղբայրը՝ Արշակ Մարտիրոսյանը: Նա պատմեց, որ երեկ մինչ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ սկսվելը, Սարի թաղի հատվածում, Ա. Մարտիրոսյանը բանակցել է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ՝ ասելով, որ իրենք չեն պատրաստվում գնալ ՊՊԾ գունդ, և հորդորել է ոստիկաններին տանել այն կողմ, որ չհրահրեն բախումներ:

«Այդ բնակացությունների ընթացքում նրան ոստիկանական պատնեշից այն կողմ են անցկացնում ու տանում Նորքի ոստիկանկան բաժանմունք: Իրեն տանելուց հետո նոր սկսում են կրակել: Մինչև 5:30 պահեցին Նորքի ոստիկանական բաժանմունքում, այդ ընթացքում քրեական գործ հարուցեցին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ու տեղափոխեցին ժամանակավոր կալանավայր»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս