Բաժիններ՝

Քաղաքացիներին տանում են արգելված գոտիներ, դեպի բախման, դեպի արյունահեղության. Ասողիկ քահանա Կարապետյան

«Անարգանքի սյունին պետք է գամվեն եւ օրենքի ողջ խստությամբ պատժվեն այն բոլոր հասարակական, քաղաքական, կուսակցական գործիչները, ովքեր կամա, թե` ակամա, գիտությամբ, թե` անգիտությամբ, խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիներին տանում են արգելված գոտիներ, ըստ այդմ` դեպի բախման, դեպի արյունահեղության:

Սուրբ Ավետարանի եւ Սուրբ Խաչի զորությամբ` հորդորում ենք մեր Հայրենի երկրի իրավապահներին, որպեսզի զինվեն համբերությամբ եւ ծայրահեղ զգոնությամբ, չտրվեն զգացմունքայնությանը եւ իրենց պարտականությունները կատարեն ամենայն պատասխանատվությամբ` զերծ մնալով այնպիսի քայլերից, որոնք աստվածադիր դատավորին` Խղճին, վշտակոծ պիտի դարձնեն` անձը մատնելով հոգեկան տվայտանքների:

Սուրբ Սեղանի առջեւ սրտագինս աղոթում ենք, որ Ամենաողորմ Տերն Իր ամենակեցույց օրհնությամբ փարատի ամենայն ցավը եւ առողջություն պարգեւի մեր բոլոր վիրավորյալ ազգակիցներին:

Աստված մեզ ապավեն եւ պահապան: Խաղաղություն ամենեցուն»,-գրեկ է Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս