Բաժիններ՝

Դեպի Էրեբունի տանող ճանապարհները բավականին մեծ շրջագծով փակ են

Այս պահին դեպի Էրեբունի տանող ճանապարհները բավականին մեծ շրջագծով փակ են: 168.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պետավտոտեսչության ավտոմեքենաները փակել են Արշակունյաց փողոցից դեպ «Փեթակ» առևտրի կենտրոն, Արցախի փողոցից դեպի Սասունցի Դավթի կայարան տանող փողոցները: Հիշեցնենք, որ այսօր Սարի թաղում քաղաքացիական հագուստներով ոստիկանները հարձակվել են ցուցարարների և լրագրողների վրա, ծեծի ենթարկել նրանց: ՊՊԾ գնդում զինյալներին իրենց աջակցությունը հայտնելու գնացած ցուցարարներից շատերին բերման են ենթարկել: Տասնյակ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս