Բաժիններ՝

Սարի թաղում բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 29-­ին, ժամը 22.48-­ին ահազանգ է ստացել, որ այրվում է Սարի թաղ 5-­րդ շարք թիվ 1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղում պարզվել է, որ տան պարսպի մոտ այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ. հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս