Բաժիններ՝

Մոուրինիոն հրաժեշտ է տվել 9 ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշանակումից հետո ակնարկել էր, որ մի շարք ֆուտբոլիստներ չեն մտնում իր պլանների մեջ:

Արդեն այսօր Daily Mail-ը հայտնում է, որ Մոուրինիոն առաջարկել է 9 ֆուտբոլիստների հեռանալ ակումբից տրանսֆերի կամ վարձակալության միջոցով:

Այդ ֆուտբոլիստների թվում են գերմանացի Բաստիան Շվայնշտայգերը, Ջեյմս Ուիլսոնը, Անդրեաս Պերեյրան, Ադնան Յանուզայը, Ուիլ Քինը, Թայլեր Բլեքետը, Փեդի Մակնեյրը, Թիմոթի Ֆոսու Մենսայը ու Քեմերոն Ջեքսոնը:

Այս ֆուտբոլիստների հեռանալու մասին խոսակցությունները թեժացան երեկ, երբ նրանք սկսեցին մարզվել երիտասարդական թիմի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս