Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հնգամյա ռազմավարական ծրագրի ստեղծման շուրջ

Ռուսական «Տեխնոպրոմէքսպորտ» ընկերությունն ու իրանական ջերմաէլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրման հոլդինգը պայմանագիր են ստորագրել «Հորմոզգան» ՋԷԿ-ի 4 էներգաբլոկների շինարարության վերաբերյալ` յուրաքանչյուրը 350 մեգավատտ հզորությամբ, հայտնում է TASS-ը:

ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նաև շարունակել համագործակցությունը բանկային ոլորտում, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզիի հետ հանդիպումից հետո:
Նովակը լրագրողներին նաև հայտնել է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին որոշումը կարող է կայացվել մինչև տարեվերջ:

«Քննարկել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, արձանագրեցինք առաջընթաց: Սպասում ենք տարեվերջին, որ համատեղ հետազոտական խումբն ավարտի աշխատանքն ու ներկայացնի համաձայնագրի նախապատրաստման աշխատանքն ու պլանը»,- ասել է Նովակը:

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել հնգամյա ռազմավարական ծրագիր, ինչի մասին հայտնել է Մահմուդ Վաեզին:

«Մենք միջկառավարական հանձնաժողովի շրջանակում պայմանավորվել ենք ստեղծել հնգամյա ռազմավարական ծրագիր»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս