ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն դատապարտել են Թուրքիային ԶԼՄ-ներին հետապնդելու համար

ԶԼՄ-ների հետապնդումը Թուրքիայում այն մասշտաբով, որով դա տեղի է ունենում հեղաշրջման փորձից հետո, չի արդարացվում երկրի դրությամբ և խախտում է միջազգային նորմերը:

Այս մասին ասվում է է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի և ՄԱԿ-ի կարծիքի ազատության և դրանց արտահայտման հատուկ զեկուցող Դևիդ Քեյի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Նրանց տվյալով` Թուրքիայի կառավարությունը հրամայել է փակել 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ և 15 ամսագիր:

Հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի իշխանությունները ձերբակալել են 89 լրագրողի և արդեն կալանավորել նրանցից ոմանց` արգելելով մատչումը ավելի քան 20 լրատվական կայքերին, հետ են կանչել լիցենզիաները:

«Մենք վճռական կերպով կոչ ենք անում թուրքական իշխանություններին վերանայել այդ որոշումներն ու հաստատել իրենց պարտավորությունները ԶԼՄ-ների ազատության նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը տարածվել է երեկ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության կողմից:

Միյատովիչի խոսքով` սահմանափակումների այդ ալիքը մեդիախմբերի նկատմամբ, չի համապատասխանում միջազգային չափանիշներին անգամ արտակարգ դրության պայմաններում:

Քեյն իր հերթին ընդգծել է, որ «հեղաշրջման փորձը չի կարող արդարացնել նման լայնածավալ հարձակումը գրեթե բոլոր հնչող ձայների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս