Բաժիններ՝

««Ռեալն» աշխատում է Պոլ Պոգբայի տրանսֆերի» վրա». Զինեդին Զիդան

«Մենք աշխատում ենք տրանսֆերի վրա, բայց ավելին ասել դեռ չեմ կարող: Մինչև օգոստոսի 31-ն ինչ ասես կարող է պատահել: Հիմա Պոգբան «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է, և ես չեմ կարող ասել, ինչ կկատարվի ապագայում: Ես միշտ խոսում եմ իրերի ռեալ դրության մասին: Շատ ակումբներ են ուզում Պոլին, իսկ «Ռեալը» միշտ է իր նշանառության տակ առնում լավագույն ֆուտբոլիստներին: Բայց մենք հարգում ենք նաև «Յուվենթուսի» դիրքորոշումը»,- Զիդանին է մեջբերում AS-ը:

Ըստ ESPN-ի տեղեկության, «Ռեալը» հույս ունի «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքից տանել Պոգբային և պատրաստ է առաջարկել 130 մլն եվրո: Ավելի վաղ Մինո Ռայոլան չեղարկել էր Պոլ Պոգբայի բուժզննումն անգլիական ակումբում՝ գործակալի հրաժարագնի հարցերի հետ կապված պրոբլեմի պատճառով (իտալացին ցանկանում է տրանսֆերի համար ստանալ 30 մլն եվրո): Transfermarkt.de-ն 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 70 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս