Բաժիններ՝

Metallica-ի վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդն աստղաֆիզիկայի ոլորտում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան

Հանրահայտ Metallica ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Ջեյմս Հեթֆիլդը Facebook-ի իր անձնական էջի միջոցով տեղեկացրել է, որ հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան Փասադենայում գտնվող Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում:

Պարոն Հեթֆիլդը, կամ, ինչպես արդեն ինքն է իրեն անվանում՝ դոկտոր Հեթֆիլդը, հայտնել է, որ այս համալսարանի ուսանող է արդեն 12 տարի: Ծանր ռոքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ժամանակային խնդիրների պատճառով հաճախ դասընթացներն անցկացրել է նամակագրության միջոցով:

«Ես սիրում եմ զբաղվել երաժշտությամբ, քանի որ դա ապրելու լավ տարբերակ է, և ես հաճույք եմ ստանում դրանից: Բայց ես չեմ կարող կերակրել իմ ընտանիքը միայն բավարարվածությամբ: Ես ինքն ինձ ասացի, որ, եթե Բրայան Մեյը կարողացել է անել դա, ապա ես նույնպես կարող եմ: Բայց պարզվեց, որ այս ոլորտում սովորելն ինձ մոտ ավելի լավ է ստացվում»,- նշել է Հեթֆիլդը:

CalTech ատենախոսությունների կենտրոնը հայտնում է, որ Հեթֆիլդն ընդլայնել է 2007 թվականին հրապարակված աշխատանքներից մեկը: Նա պատրաստել է դիսերտացիա Black Hole Scaling Relationships: New Results վենագրով: Նրա ուսումնասիրության հիմնական առարկան եղել են լուսային փոփոխությունները, ինչպես նաև՝ գրավիտացիայի ազդեցությունը Hubble աստղադիտակի վրա: Ըստ մասնագետների՝ Հեթֆիլդը կարողացել է բացահայտել երևույթներ, որոնց մասին գիտեին բոլորը, բայց այդպես էլ չէին կարողանում ներկայացնել կամ մեկնաբանել:

CalTech ընկերության ներկայացուցիչ, աստղաֆիզիկոս Թրալ Օլդրիչը (Tral Aldrich) նշել է, որ ապշած էր Հեթֆիլդի կողմից արված բացահայտումներով: Բացի այդ, նա չէր կարողանում հավատալ, որ աշխատելու է աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկի հետ:

«Դա հրաշալի էր: Ես պետք է ասեմ ձեզ, որ Հեթֆիլդը հանճար է: Ես չեմ կարող ասել, որ ես նրա հետ եմ արել աշխատանքը, ես պարզապես օգնել եմ մի քանի ալգորիթմներում: Նրա հետ աշխատանքը տպավորություններ ու էմոցիաներ էին ամբողջ կյանքիս համար»,- նշել է դոկտոր Թրալ Օլդրիչը:

Ինչ վերաբերում է երաժշտական կարիերային, ապա Հեթֆիլդը նշել է, որ իր երկու աշխատանքները չեն խանգարում միմյանց: Հեթֆիլդը կատակել է, որ խմբի անդամներն արդեն իրեն դոկտոր են կոչում, բացի, իհարկե, Լարսից: Լարսն ատում է նման հիմարությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս