Բաժիններ՝

Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի անդրադարձը՝ երևանյան իրադարձություններին

Մեր հայրենակից, սոցիալական լրատվական reddit.com կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով դեռ 2012թ. հայտնվել էր նաև Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ միասին, Instagram-ի և Facebook-ի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Երևանի ՊՊԾ գնդում կատարվող իրադարձություններին:

«Ես փորձում եմ տեղյակ լինել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներից՝ Reddit-ի r/Armenia-ում ծավալվող քննարկումների և հղումների միջոցով: Դիմում եմ իմ բոլոր քույրերին և եղբայրներին հայրենիքում՝ ի՞նչ կարող ենք մենք անել՝ օգնելու համար»,- գրել է Ալեքսիս Օհանյանը Facebook-ում՝ այդկերպ արձագանքելով Reddit-ի հրապարակումներից մեկին, որտեղ Սփյուռքին կոչ էր արվում ակտիվորեն մասնակցել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: chsl schl_640x335

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս