Բաժիններ՝

Սերժ Թանկյանն Արսինե Խանջյանի հարցազրույցի միջոցով ներկայացրել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները

Աշխարհահռչակ «System of A Down» խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեղադրել է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի հարցազրույցը, որը մասնավորապես վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը:
«Ահա իմ լավ ընկերոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի հիանալի հարցազրույցն այն մասին, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում»,- գրել է երաժիշտը:

Հիշեցնենք, որ Արսինե Խանջյանը համաշխարհային ճանաչում վայելող հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է: Ատոմ Էգոյանը 2014թ. մայիսին «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտո մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կոռուպցիան Հայաստանում. լուծման ուղիները և սփյուռքի դերը» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրել էր «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում էր Հայաստանում տնտեսական և քաղաքական կոռուպցիայի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս