Բաժիններ՝

«Պրոֆիլը հենց երեկ է բացվել ». Աշոտ Ահարոնյանը մանրամասնում է

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։

«Երեկվա միջադեպը իրենց մութ նպատակների համար զենք դարձնելով՝ ոմանք ինչ-որ անհարիր կայքից պրինտ արած լուսանկարներ են ցույց տալիս, ու մյուս ոմանք էլ կուլ են տալիս խայծը, այն դեպքում, երբ նվազագույն բանականություն ունեցողն էլ կտեսնի, որ այդ պրոֆիլը հենց երեկ է բացվել, բոլոր լուսանկարները տեղադրված են 27.07.2016, քոմենթ անողների էջերն էլ դատարկ , որովհետև նույնպես երեկ ու այսօր են բացված:

Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում:

Այս կարգի ծանծաղ ու տգեղ շահարկումների սիրահարներին խորհուրդ եմ տալիս հասունանալ գոնե իրենց անձնագրային տարիքի չափ և այսպիսի տղայական մտածողություն ու վարք չփաթաթել մեր երկրի ու ժողովրդի վզին»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս