Բաժիններ՝

«Բեքհեմն ինձ խնդրել էր խաղալ իր թիմում». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը հաղորդել էր, որ մանկունյանցիների նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը հրավիրել է շվեդին տեղափոխվել իր թիմ: Բեքհեմը հանդիսանում է ակումբի հիմնական սեփականատերը, որը տեղակայված է Մայամիում, և հույս ունի ելույթ ունենալ MLS-ում 2018թ.:

«Դեյվիդն իմ լավ ընկերն է, նա խնդրեց ինձ խաղալ իր թիմի կազմում: Այս պահին ես ուզում եմ հաջողության հասնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բայց ես շատ եմ հարգում MLS-ը, այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Ես չեմ բացառում MLS տեղափոխվելը: «ՊՍԺ»-ից հեռանալուց հետո ես շատ առաջարկներ ունեի, բաց Զլատանի համար դա նորմալ է: Ես գիտեի MLS-ից հետաքրքրության մասին, բայց չկարողացա հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու և նորից իմ լավ ընկեր Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատելու հնարավորությունից»,- ասել է Իբրահիմովիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս