Բաժիններ՝

«Ես մերժեցի «Ռեալին», քանի որ գիտեմ, որ «Բարսելոնայի» հետ ավելի մեծ շանսեր ունեմ տիտղոսներ նվաճելու». Գոմեշ

«Բարսելոնայի» նորեկ Անդրե Գոմեշն իր տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունից հետո կիսվել է տպավորություններով:

«Ես կարող էի խաղալ նաև «Ռեալ Մադրիդում»: Սակայն ես ընտրեցի Իսպանիայի գործող չեմպիոններին: Ես մերժեցի «Ռեալին», քանի որ գիտեմ, որ «Բարսելոնայի» հետ ավելի մեծ շանսեր ունեմ տիտղոսներ նվաճելու»,- ասել է Գոմեշը:

Անդրե Գոմեշի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր: Գոմեշը «Վալենսիայից» կտեղափոխվի 35 մլն եվրոյի դիմաց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս