Բաժիններ՝

Պաշտոնական. Գոնսալո Իգուաինը տեղափոխվեց «Յուվենթուս» 90 մլն եվրոյով

Ամռան ամենահնչեղ գործարքը:

Արգենտինացին «Յուվենթուսի» հետ կնքեց հնգամյա պայմանագիր: Ինչպես հաղորդել է «Յուվենթուսի» պաշտոնական կայքը, թուրինցիները 90 մլն եվրոն կվճարեն «Նապոլիին» 2 հավասար մասերով՝ 2 տարում: «Նապոլին» նույնպես հաստատել է գործարքը:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 94 մլն եվրո:

Իգուաինը հանդես է եկել «Նապոլիի» կազմում 2013 թվականից: 2015-16 մրցաշրջանում նա անցկացրել է 46 հանդիպում և դարձել է 38 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս