Բաժիններ՝

«Գյուլենը ազդեցիկ հրաշագործ է, որին ծառայում են ջիները». Անկարայի քաղաքապետ

Անկարայի քաղաքապետ Մելիխ Գեկչեկը CNN Turk-ի եթերում բացատրել է, թե ինչ կերպ է ԱՄՆ-ում բնակվող նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը կարողանում Թուրքիայում նման լայնածավալ աջակցություն ստանալ: Քաղաքապետը վստահ է, որ Գյուլենը հզոր հրաշագործ է, հայտնում է haqqin.az-ը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Գյուլենին հաջողվել իրեն ենթարկեցնել նման քանակությամբ մարդկանց, Գեկչեկը պատասխանել է. «Նրան ջիներն են ծառայում: Դա տարօրինակ կհնչի, սակայն նա կարողանում է ջիների կանչել: Դրանց օգնությամբ նա մարդկանց վերածում է իր ստրուկների»:

Նրա խոսքով` նման դեպքեր հայտնի են պատմությունից:
«Գյուլենը նույնպես նման ուժ ունի: Նա կախարդում է մարդկանց և ստիպում նրանց կատարել իր հրամանները»,- վստահ է Գեկչեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս