Բաժիններ՝

Ստեփանակերտի որոշ փողոցներում հուլիսի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ստեփանակերտի որոշ փողոցներում վաղը՝ հուլիսի 28-ին, ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը:

«Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից «Արցախպրես»-ին տեղեկացրին, որ հուլիսի 28-ին՝ ժամը 9:00-12:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 24, Ս. Դավիթ 6, Գ. Նժդեհ 77-113՝ կենտ և 86-104՝ զույգ, Հ. Հակոբյան 31-56, Հ. Պողոսյան, Վ. Մամիկոնյան 36, Շիրվանզադե 1 փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գազանջատումները կատարվում են նշված թաղամասերում ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս