Բաժիններ՝

Ռունին կստանա մարզչի հավաստագիր

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին որոշել է հետագայում զբաղվել մարզչական գործունեությամբ:

Ռունին նշել է, որ ֆուտբոլը իր կյանքն է և նա ցանկանում է ամբողջ կյանքում զբաղվել այս մարզաձևով:

«Շուտով ես կստանամ մարզչի հավաստագիր: Հուսով եմ, որ կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ զբաղվել մարզչական գործունեությամբ»,- նշել է Ռունին:

Ռունին չի բացառում նաև, որ հետագայում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս