Բաժիններ՝

«Բեշիկթաշը» «Բարսելոնայից» ընդամենը 600 հազար եվրոյով ֆուտբոլիստ է գնել

Ադրիանոն պայմանագիր է ստորագրել թուրքական ակումբի հետ: 31-ամյա բրազիլացին արդեն գտնվում է «Բեշիկթաշի» տրամադրության տակ և ստորագրել է եռամյա պայմանագիր:

Ըստ Transfermarkt-ի տեղեկության, թուրքական ակումբը «Բարսելոնային» տրանսֆերի համար վճարել է 600 հազար եվրո: Ավելի վաղ «Բարսելոնայի» մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ հույս չի դնում Ադրիանոյի վրա:

Ադրիանոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2010թ., 9.5 մլն եվրոյով: Նախորդ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում և կատարել է 1 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս