Բաժիններ՝

«Այս մարդիկ տնտեսապես էլ շատ թույլ են, նրանց վրա ամեն օրվա սնունդ ապահովելը նստում է մի ոստիկանական գազել». Դավիթ Սանասարյան

Ոստիկանության ՊՊԾ շենք տանող Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքում հռետորների ելույթներն ընդմիջվում են ընթացիկ իրավիճակի մասին հայտարարություններով ու «Սաս-նա Ծը-ռեր» բացականչություններով:

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքում ևս մեկ ոստիկանական մեքենա է այրվել.
«Այս մարդիկ տնտեսապես էլ շատ թույլ են, նրանց վրա ամեն օրվա սնունդ ապահովելը նստում է մի ոստիկանական գազել: Այսպես շարունակելով՝ իրենց վրա արժենալու է փախուստը»:

Երգահան Եղիշե Պետրոսյանը կոչով դիմեց քաղաքի բոլոր դհոլ նվագողներին ու զուռնաչիներին՝ հավաքվել Խորենացի փողոցում և նվագել ժողովրդի համար: Նա նաև ցուցարարներին առաջարկեց թևերին կրել եռագույն ժապավեններ՝ միմյանց ճանաչելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս