Բաժիններ՝

ԱՄՆ-­ն ուսումնասիրում է Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը

Միացյալ Նահանգներն ուշադիր և մանրակրկիտ ուսումնասիրում է տեղեկատվությունն այն մասին, որ իր կողմից գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև այն, որ այդ հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-­ում ԱՄՆ-­ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

«Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Վաշինգտոնը պատրաստ է դեպքի պատասխանատվությունը վերցնել իր վրա»,- ­ասել է Սամանտա Փաուերը: Նա նշել է, որ հավաքագրվում են փաստեր դեպքի հետ կապված` համագործակցելով նաև Սիրիայի կազմակերպությունների հետ:

«Եթե մենք հաստատենք, որ մեր ավիահարվածներից Մանբիջ գյուղում քաղաքացիական անձինքն են տուժել, ապա մենք դա կընդունենք և կտեսնենք, թե ինչ քայլեր է հնարավոր իրականացնել այդ հարցում մեր կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ»,- ­ասել է Սամանտա Փաուերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս