Խնձորն ու կոճապղպեղը՝ օրգանիզմը մաքրելու միջոց

Budetezdorovy կայքն առաջարկում է ըմպելիք, որը կմաքրի ամբողջ օրգանիզմը, կլավացնի մարսողությունն ու էներգիա կհաղորդի:

Այս ըմպելիքը վերացնում է ինֆեկցիաները: Ըմպելիքի շնորհիվ օրգանիզմից դուրս կբերեք տոքսիններն ու ավելորդ կուտակումները: Պատրաստելը բավական հեշտ է:

Բաղադրություն

• 4 խնձոր
• 1 կիտրոն
• 3 թ/գ աղացած կոճապղպեղ
• 1 բաժակ ջուր

Կարդացեք նաև

Պատրաստելը ձեզանից երկար ժամանակ և ջանք չի պահանջի: Նախ՝ պետք է կիտրոնն ու խնձորները տեղադրել բլենդերի մեջ, մանրացնել և ավելացնել ջուրն ու կոճապղպեղը:
Ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ, մեկ բաժակ խմեք այս ըմպելիքից:

Սա հրաշալի ըմպելիք է, որը մաքրում է օրգանիզմն ու բնական ճանապարհով վերականգնում է առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս