Բաժիններ՝

Պոլ Պոգբայի հեռանալու դեպքում «Յուվենթուսն» ուզում է գնել Մատիչին

«Յուվենթուսը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ձեռքբերման հնարավորությունը:

Թուրինցիները սերբի մեջ տեսնում են Պոլ Պոգբայի հնարավոր փոխարինողին, ով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Ռեալ»: Ըստ Daily Mail-ի տեղեկության, Մատիչն առաջնային տարբերակ է «Յուվենթուսի» համար:
Ն’Գոլո Կանտեի ձեռքբերման կապակցությամբ «Չելսին» կարող է վաճառել Մատիչին:

Ավելի վաղ «Յուվենթուսի» համար առաջնայինը «Զենիթի» կիսապաշտպան Աքսել Վիտցելն էր, ով հիմա մոտ է «Էվերթոն» տեղափոխվելուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս