Բաժիններ՝

Եվրո-Մ-19-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը ջախջախեց Իտալիայի ազգային թիմին

Ֆուտբոլի 2016թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը ջախջախեց Իտալիայի թիմին: Հանդիպումը տեղի ունեցավ գերմանական Զինսհայմ քաղաքի «Ռայն-Նեկար-Արենա» մարզադաշտում և ավարտվեց 4:0 հաշվով:

Խաղի 6-րդ րոպեին Ժան-Կևին Օգուստենը եռագույնների կազմում դարձավ առաջին գոլի հեղինակը: Առաջին խաղակեսի միջնամասում Լյուդովիկ Բլասը կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը: 82-րդ րոպեին Լուկաս Տուսարը 3-րդ գնդակը խփեց, իսկ ավելացրած ժամանակում աչքի ընկավ Իսա Դիոպը:
Ֆրանսիայի հավաքականը հաղթեց մրցաշարը 8-րդ անգամ, Իտալիան հաղթել է 3 անգամ: Բացարձակ ռեկորդը պատկանում է Իսպանիային՝ 10 տիտղոս:

Մ-19, Եվրոպայի առաջնություն, 2016

Ֆրանսիա Մ-19 – Իտալիա Մ-19 – 4:0

Կարդացեք նաև

Գոլեր. Օգուստեն, 6 (1:0), Բլաս, 19 (2:0), Տուսար, 82 (3:0), Դիոպ, 90+2 (4:0)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս