Բաժիններ՝

Ադրբեջանի ՍԴ-ն հաստատել է երկրի Սահմանադրություններում փոփոխություններ կատարելու Ալիևի նախագիծը

Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կիսափակ ռեժիմի պայմաններում քննարկել է Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտնում է ադրբեջանական Contact. az կայքը:

ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել Սահմանադրությունում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծին: Քննարկմանը ներկա են եղել միայն Ադրբեջանի պետական հեռուստատեսության ներկայացուցիչներ և իշխանամետ որոշ ԶԼՄ-ներ:
Ո´չ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի», ո´չ «Մուսավաթի» ներկայացուցիչները չեն հրավիրվել քննարկմանը:

Դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի վաղը, երբ որոշումը հրապարակվի մամուլում: Այնուհետ Ալիևը կարող է հանրաքվեի օր նշանակել: Հանրաքվեի անցկացման համար տրվում է 6 օր:

Հիշեցնենք, որ երրորդ ժամկետ ընտրված Ալիևը հուլիսի 18-ին եզրակացություն ստանալու նպատակով դիմել էր երկրի Սահմանադրական դատարանին՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար հանրաքվե կազմակերպելու հարցով: Փոփոխություններն ուղղված են նախագահի լիազորությունների ընդլայնմանը:
Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու և պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս