«Սասնա ծռերը» նոր հաղորդագրություն է տարածել

«Սասնա ծռերը» նոր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երեք ժամ առաջ հայտնել էինք, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած նկատվել էր երկրորդ ուղղաթիռը:

Այժմ հայտնում ենք, որ մեկ ժամ առաջ անցավ երրորդ ուղղաթիռը և հենց նոր անցավ չորրորդը: Երրորդ և չորրորդ ուղղաթիռները թռչում են Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետևաբար նրանք 102-րդ բազային են: Այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երևան»:

Տեսանյութեր

Լրահոս