Բաժիններ՝

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ստացավ. armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ունի: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախկին ոստիկանապետն այսուհետ կաշխատի Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել Ներսես Նազարյանից, ով կարճ պատասխանեց. «Այո´, նշանակվել եմ: Մնացածի մասին կխոսեմ, երբ անցնեմ գործի»:

Թե ստույգ ինչ պաշտոնի մասին է խոսքը, մեր զրուցակցից պարզել չհաջողվեց, սակայն շրջանառվող եղեկությունների համաձայն` նախկին ոստիկանապետը կզբաղեցնի Երևանի փրկարարական վարչության պետ: Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մուշեղ Ղազարյանը, ով օրերս նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս