«Վիտալի Բալասանյանի խոսքն իրականության խեղաթյուրում է». Ալեք Ենիգոմշյան

«Այսօրվա գլուխգործոցը Վիտալի Բալասանյանի հայտարարությունն էր առ այն, որ ինքը կես ժամ առաջ եղել է Սէֆիլյանի մոտ, ու վերջինս իրեն ասել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Այդ «կես ժամ առաջը» ես էլ եմ եղել այնտեղ, ու, ցավոք, պետք է ասեմ, որ Վիտալի Բալասանյանի խոսքն իրականության խեղաթյուրում է և մի արտահայտության կոնտեքստից դուրսբերում»,- Խորենացի փողոցում այս մասին ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ ընդգծելով՝ անհնար է պատկերացնել, որ Սէֆիլյանը կամ «Սասնա ծռերը» կարող են հրաժարվել իրենց նպատակներից:

«Ժիրայր Սէֆիլյանն այս զարգացումների առաջին օրն իսկ առաջարկել է իր միջնորդությունը, որպեսզի այս ստեղծված իրավիճակն առանց արյունահեղության ավարտվի: Նա առաջարկել է հանդիպել բոլորի, ներառյալ՝ Սերժ Սարգսյանի հետ, ու խոսել այս ճգնաժամային վիճակից դուրս գալու մասին: Նա երբեք չի ասել, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Այս թեման փակելով՝ կոչ եմ անում պատկան իշխանություններին, իրավապահ մարմիններին՝ ստեղծել Սէֆիլյանի համար հայ ժողովրդի հետ հաղորդակցվելու հնարավորություն, որպեսզի ինքն իր բերանով ասի՝ այդ պահանջից հրաժարվո՞ւմ է, թե՞ ոչ: Մեկ հեռախոսակապ, ու այս սուտն ու կեղծիքն ամբողջությամբ կպարզվի»:

Տեսանյութեր

Լրահոս