Վիտալի Բալասանյանը այս պահից միջնորդական առաքելություն չի իրականացնելու. Վարուժան Ավետիսյան. 1in.am

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ինփոխանցել է, որ այս պահից սկսած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն չի իրականացնելու.

«Մենք բանակցում ենք այլ անձանց հետ որպեսզի նրանք լինեն միջնորդ: Անունը կհրապարակվի բանակցություններից հետո:»

Ավետիսյանի խոսքով՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ և խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս