Բաժիններ՝

«Մենք շատ ենք հպարտանում իսպանական ֆուտբոլի անցյալով, բայց նայում ենք ներկային և ապագային». Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կիսվել է իր նշանակման տպավորություններով: «Հիմա նշանակություն չունի այն ամենը, ինչին ես հասել եմ: Ներքուստ մենք կարող ենք գոհ լինել այն աշխատանքից, որը երբևէ կատարել ենք, բայց պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչ պետք է անենք հիմա:

Մենք՝ մարզիչներս, գիտենք այն դժվարությունները, որոնց կարող ենք հանդիպել: Նույնը վերաբերում է նաև ֆուտբոլիստներին: Նրանցից ոմանք իսպանական պատմության լավագույն ֆուտբոլիստներն են, որոնք այնպիսի տիտղոսներ են նվաճել, ինչին մինչ նրանց ոչ ոք չէր կարողանում հասնել: Բայց ֆուտբոլիստները պետք է ապրեն ներկայով, ապրեն նրանով, թե ինչ կարող են այսօր բերել հավաքականին:

Մենք կենտրոնանալու ենք դրա վրա: Ֆուտբոլը չի կանգնում, չի ապրում անցյալով: Մենք շատ ենք հպարտանում անցյալով, բայց նայում ենք ներկային և ապագային: Մենք նորից կոգևորենք մարդկանց և այնպես կանենք, որպեսզի աշխարհը հպարտանա իսպանական ֆուտբոլով»,- ասել է Լոպետեգին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս