Ձերբակալվել է Անի Նավասարդյանը

Երեկ կեսօրին ձերբակալվել է Անի Նավասարդյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ Անի Նավասարդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունները:

«Անին այս պահին գործի հանգամանքների շուրջ, ըստ էության, հրաժարվեց ցուցմունք տալ: Միայն նշեց իր մոտ առկա մարմնական վնասվածքները ստանալու հանգամանքների մասին՝որտեղ և ինչ պայմաններում է դրանք ստացել»,- ասաց Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ քրեական գործը, որի շրջանակներում Անի Նավասարդյանը ձերբակալվել է, քննվում է ՀՀ քննչական կոմիտեում:

Տեսանյութեր

Լրահոս