Բաժիններ՝

Պաշտոնական. «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մեղուների հետ կնքեց հնգամյա պայմանագիր: «Շյուրլեն ազգային հավաքականի ֆուտբոլիստ է՝ գերազանց հարձակողական պոտենցիալով: Նա մեծ միջազգային փորձ ունի:

Անդրեի որակները շատ պետքական կլինեն մեր թիմի համար»,- ասել է «Բորուսիայի» մարզչական տնօրեն Միխայել Ցորկը, ում խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ Transfermarkt.de-ի տվյալների, «Բորուսիան» ֆուտբոլիստի տեղափոխության համար «Վոլֆսբուրգին» վճարել է 30 մլն եվրո: Շյուրլեն Բունդեսլիգայի 174 խաղերում խփել է 48 գոլ և կատարել է 29 փոխանցում: Գերմանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 55 հանդիպում և դարձել է 20 գոլի հեղինակ: Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս